Բուրյաթիայում մարտի 17-ի գիշերը ժամը 02:41-ին երկրաշարժ է գրանցվել։ Նախնական տվյալներով՝ ցնցումները զգացվել են Բարգուզինի շրջանում։
Այս մասին հաղորդում է Viber group Barguzin-info.24/7-ը՝ ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Բայկալի մասնաճյուղին հղումով։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 53.69 և արևելյան երկայնության 108.98 կոորդինատներում։ Ստորգետնյա ցնցումների էներգիայի դասը կազմել է 10,0»,- հայտնում են գերատեսչությունից։
Սեյսմոլոգների տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Սվյատոյ Նոս թերակղզու Ուստ-Բարգուզին գյուղից 30 կիլոմետր հեռավորության վրա։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,3 բալ։ Երկրաշարժը կարող էր հասնել Բարգուզին և Չիտկան բնակավայրեր։
Բաց մի թողեք
Ողբերգական ավտովթար՝ Մասիսում․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ Լուսանկար
France 24-ը փաստերով հերքել է կեղծ լուրը, թե Ֆրանսիան միջուկային թափոններ է տեղափոխում Հայաստան. Տեսանյութ
Սարյան և Մոսկովյան փողոցները կդառնան միակողմանի. ինչպես կկազմակերպվի հարակից հատվածների երթևեկությունը