Մարտի 14-15-ին Վանաձոր քաղաքում թալանել են տեղի կլինիկաներից մեկը:
Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել Վանաձոր քաղաքի «Վանմեդ» կլինիկայից, հայտնել են, որ Զաքարյան փողոցի 29 հասցում գործող նշված կլինիկայի մուտքի դուռը բացել են, մտել ներս ու այնտեղից գողություն կատարել:
Ատոմատոլոգիական կլինիակայի տնօրեն, Լոռու մարզի բնակիչ 67-ամյա Գ. Քալանթարյանը հայտնել է, որ մարտի 14-ին՝ ժամը 23:30-ից մինչև մարտի 15-ը՝ ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում, կլինիկայի առաջին հարկի մետաղապլաստե պատուհանը բացել են, մուտք գործել ներս, ապա բարձրացել երկրորդ հարկ ու աշխատասենյակից գողացել մեկ հատ «Տոշիբա» տեսակի Նոթբուք, «Նիկոն» տեսակի ֆոտոապարատ, երկրորդ հարկում գտնվող տնօրենի աշխատասենյակից՝ «Նիկոն» և «Քենոն» տեսակների երկու ֆոտոապարատ, երկրորդ հարկում տեղադրված «Ռեոլինգ» տեսակի տեսախցիկ:
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Բաց մի թողեք
Վիճաբանություն ու կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր
Լողավազանի տարածքից ԱՄՆ-ում հայտնի գործարարարի կնոջն առևանգած քաղաքացիները կալանավորվել են
«Մերսեդես»-ներ և մեկ «Ֆորդ մուստանգ». 6 մեքենայի մասնակցությամբ «դրիֆթ» Երևանի կենտրոնում․ Տեսանյութ