ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնի «Gridiron» ակումբում ամենամյա ընթրիքի ժամանակ ելույթի ընթացքում սակազմով խոսել է իր մրցակից և ԱՄՆ նախկին նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփի մասին:
Բայդենի հայտարարությունը մեջբերել է Reuters-ը։ «Մի թեկնածուն չափազանց ծեր է և մտավոր առումով անպիտան նախագահ լինելու համար, մյուսը ես եմ»,- ասել է 81-ամյա Բայդենը՝ նկատի ունենալով 77-ամյա Թրամփին։
ԱՄՆ նախագահի հետ միասին ընթրիքին ներկա է եղել ավելի քան 650 հյուր, այդ թվում՝ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը, Amazon-ի հիմնադիր և Washington Post-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը և TikTok-ի գործադիր տնօրեն Զի Չյու Շոուն։
ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են այս տարվա նոյեմբերին:
Բաց մի թողեք
Պետական դավաճանություն, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք. Բաքվի դատարանը հրապարակել է Ռամիզ Մեհտիևի վճիռը. Լուսանկար
«Ես պետք է քեզ ստիպեմ թողնել ծխելը»․ Էրդողանը՝ Իտալիայի վարչապետուհուն․ Լուսանկար
Չեխիայի ապագա ԱԳՆ Տուրեկը հրապարակել է ռասիստական, քսենոֆոբ և սեքսիստական բնույթի գրառումներ