ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները թույլ չեն տա Ուկրաինային պարտվել Ռուսաստանի հետ պատերազմում։
Այս մասին մարտի 19-ին, Ռամշտայնի ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի 20-րդ հանդիպման ժամանակ ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
«Մենք գիտենք, որ պայմանները, որոնցում կռվում է ուկրաինական բանակը, շատ ծանր են: Ցավոք, խաղաղ բնակչությունը տուժում է ռուսական անօդաչու սարքերի հարձակումներից: Այսօրվա մեր ուղերձը պարզ է. Միացյալ Նահանգները թույլ չի տա Ուկրաինային պարտվել, այս կոալիցիան թույլ չի տա Ուկրաինային պարտվել, ազատ աշխարհը թույլ չի տա Ուկրաինային պարտվել»,- ասել է նա։
Օսթինը նշել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը Արևմուտքի ներդրումն է սեփական անվտանգության համար․ «Մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ կմնանք միասնական և ուժեղ: Ի վերջո, Ուկրաինայի ազատության հարցը կարևոր է բոլորիս համար: Եվ հետևաբար, մենք պետք է ապահովենք, որ Պուտինը կանգ առնի Ուկրաինայում: Մենք գիտենք, որ նա ցանկանում է ավելի հեռուն գնալ: Բայց Ուկրաինան. կարող է կանգնեցնել Պուտինին»։
Պենտագոնի ղեկավարը վստահեցրել է, որ դաշնակիցները ուղիներ են փնտրում Ուկրաինային անխափան օգնություն ցուցաբերելու համար։
Բաց մի թողեք
Վրաստանը կզրկվի ԵՄ-ի 121 միլիոն եվրոյի օգնությունից
Ահասարսուռ դեպք ՌԴ-ում․ 13-ամյա քույրը դանակnվ hարվածներ է հասցրել ու uպանել փոքր քույրերին
Տարաձայնություններ Էրդողանի ու Պուտինի միջև