ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պետության ղեկավարի ընտրություններում հաղթելու կապակցությամբ:
Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Կարծում եմ` կարելի է վստահաբար ասել, որ ԱՄՆ-ի կողմից ոչ մի շնորհավորանք չի լինի», – ասել է նա:
Հիշեցնենք՝ ըստ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքում ընտրողների 87,28% քվեները ստացել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։
Բաց մի թողեք
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը. Լուսանկար
Բաքուն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի իրավապահների դեմ
Ովքե՞ր են Բաքվում ձերբակալված և դաժան ծեծի ենթարկված ռուսները. Լուսանկար