Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինայում ֆրանսիացի զինվորականների ներկայության և այնտեղ լրացուցիչ ռազմական կոնտինգենտ ուղարկելու մասին՝ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հայտարարությունները:
«Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի տարածած տեղեկատվությունը բացահայտում է համակարգված զանգվածային ապատեղեկատվությունը, որն օգտագործում է Ռուսաստանը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Մարտի 19-ին Նարիշկինը հայտարարել էր, որ Ֆրանսիան զորախում է պատրաստում՝ Ուկրաինա ուղարկելու համար։ Նրա խոսքով՝ առաջին փուլում մարտական գոտի կուղարկվի մոտ երկու հազար զինվորական։
«Ուկրաինայում իր զինվորական անձնակազմի կորուստների պատճառով Ֆրանսիայի ռազմական ղեկավարությունը վախենում է սպաների դժգոհությունից, արդեն խնդիրներ կան «կամավորներ» գտնելու հետ կապված»,- նշել էր նա։
Բաց մի թողեք
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը. Լուսանկար
Բաքուն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի իրավապահների դեմ
Ովքե՞ր են Բաքվում ձերբակալված և դաժան ծեծի ենթարկված ռուսները. Լուսանկար