«Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, փորձում է անել այն, ինչը 2018-2020 թվականներին չանելու համար պատերազմից հետո իրեն շատերը քննադատում էին (էինք)»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ շարունակելով. «Բայց հիմա, այդ մեղադրողների մեծ մասը ոչ միայն չեն աջակցում իր այս քայլերին, այլև հակառակը, ոնց կարում` «պադնոշկա» են տալիս։
Ես ոչ Փաշինյանի աջակիցն եմ, ոչ էլ, առավելևս, թիմակիցը։ Բայց ես «աբիժնիկ» էլ չեմ, որ նախկինում քննադատածս քայլը չկրկնելու և ոչ-պոպուլար քայլի գնալու համար իրեն քննադատեմ։
Առհասարակ, ի՞նչ կարգի բարոյական համակարգ է պետք ունենաս, որ երկար տարիներ ոչ-պոպուլար մի բան պահանջես, բայց երբ դա արվի` առիթից օգտվես ու քննադատես։
Հ.Գ. Խոսքս վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր ասում էի «Նիկոլը պետք է 7 շրջանները տար, որ պատերազմ չլիներ», բայց հիմա ադրբեջանական 4 գյուղերի ավերակների համար «դոշ են ճղում»։
Միշտ «ոչ մի քայլ հետ» ասողներին սա չի վերաբերվում և այդ ասողներին ես ամբողջությամբ հարգում եմ, եթե առաջնագծում իրենք են կամ իրենց հարազատները։
Բաց մի թողեք
ԱԺԲ խորհրդի հայտարարությունը Հայաստանի տարածքով այսպես կոչված արտատարածքային միջանցքի հնարավորության վերաբերյալ
Հիմա էլ իշխանությունն արհամարհում է արցախցիների իրական խնդիրներն ու պահանջները. Թաթոյան
Խաղը փոխվում է հակահարձակումը անխուսափելի է. 4 կարևոր քաղաքական հանգամանք. Մարտիրոսյան