22/07/2026

EU – Armenia

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

«Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, բայց եթե Եվրոպան հակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի»:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Նա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը -խմբ.) շատ հստակ պատասխանել է, որ մենք (Ռուսաստանը -խմբ.) չենք պատրաստվում հարձակվել ոչ մեկի վրա, բայց եթե նրանք (Եվրոպան -խմբ.), հերթական անգամ հավաքելով ողջ Եվրոպան հայտնի դրոշների տակ, փորձեն հարձակվել մեզ վրա, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի»,- ասել է նա:

Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողությունները չեն համապատասխանում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Իրանի շահերին, և Մոսկվան նույնպես ցանկանում է, որ դրանք դադարեցվեն, նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով։

– Ամերիկացիները անմիջականորեն ներգրավված են Ռուսաստանում ուկրաինական զենքով թիրախավորման մեջ։

– Ռուբիոյի հետ կպարզաբանի Վաշինգտոնի տեսլականը Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության վերաբերյալ՝ հաշվի առնելով Թրամփի դիտողությունները արագ համաձայնագրի հնարավորության մասին։

– ԱՄՆ-ն դեռևս չի հրաժարվել Անքորիջում արված իր առաջարկներից։

– ՄԱԿ-ը «ոչ այնքան ազնիվ դեր» է խաղացել Սևծովյան նախաձեռնության մեջ. այն իրականացվել է միակողմանիորեն և Ուկրաինայի շահերից ելնելով։

– Սևծովյան նախաձեռնությունը վերսկսելու առաջարկներ չեն եղել։

– ԱՍԵԱՆ-ի երկրների մեծ մասը հասկանում է Ռուսաստանի դիրքորոշումը ուկրաինական կարգավորման վերաբերյալ։

– Ռուսաստանը մտահոգված է Գերմանիայի կողմից միջուկային զենքին հասանելիություն ստանալու մտադրության մասին հաղորդագրություններից։

– Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի թույլտվության կարիք չունի խաղաղ նպատակներով ուրան հարստացնելու համար։