Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը նախարարության պաշտոնյաներին հանձնարարել է կանչել Թուրքիայի փոխդեսպանին լուրջ նկատողության և Անկարային հստակ մեսիջ փոխանցելու համար։
Կանչի պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկվա հայտարարություններն էին և «վարչապետ Նեթանյահուին Ալլահի մոտ ուղարկելու» սպառնալիքները։
«Դուք, որ աջակցում եք ՀԱՄԱՍ-ի հանցագործների կողմից նորածինների հրկիզմանը, սպանություններին, բռնաբարողներին և դիակների անդամահատմանը, վերջինն եք, որ կարող է խոսել Աստծու մասին: Չկա Աստված, ով կլսի նրանց, ովքեր աջակցում են ՀԱՄԱՍ-ի ձեր բարբարոս ընկերների կողմից կատարված վայրագություններին և մարդկության դեմ հանցագործություններին: Լռե՛ք, ամոթ ձեզ»,- գրել է Իսրայելի ԱԳ նախարարը X սոցիալական ցանցում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մարտի 21-ին ելույթ ունենալով Կայսերիում կայացած հանրահավաքում, մաղթել էր, որ «Ալլահը Նեթանյահուին կործանի»։ Սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայի և Իսրայելի ղեկավարների միջև հեռակա բանավեճ է ծագում։






Բաց մի թողեք
Լուկաշենկոն պատասխանատվության կենթարկվի, ամեն ինչի համար պատասխան կտա․ Զելենսկի
Դոնալդ Թրամփը Նենսի Փելոսիին անվանել է «գարշահոտ քաղաքական ծնունդ». Լուսանկար
Էրդողանը մեկնել է Բաքու, ինչու, ինչ է հայտնի