ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։
Հանդիպմանը քննարկվել է հայ խորհրդարանականների հետ սերտ համագործակցությունը, «Պոզիրք»-ին հայտնել են բելառուս քաղաքական գործչի մամուլի ծառայությունից։
Հայկական պատվիրակության մոտ բարձրացվել է նաև բելառուս Յարոսլավ Նովիկովի հարցը, ով կալանավորվել է բելառուսական ուժայինների պահանջով։ Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ նա քաղաքական ապաստան է ստանալու։
Հանդիպումը տեղի է ունեցել Եվրախորհրդարանում՝ Եվրանեսթի համագումարի ժամանակ, որին ելույթ է ունեցել Սվետլանա Տիխանովսկայան։ Հայաստանից բացի համագումարին մասնակցել են պատգամավորներ և պատվիրակություններ Ադրբեջանից, Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից։
Մարտի 17-ին Բելառուսի իշխանությունների պահանջով Հայաստանում չորս տղամարդ է բերման ենթարկվել։ Նրանք մեղադրվում են զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար։ Ձերբակալվածներից մեկը Յարոսլավ Նովիկովն է։ Արտահանձնման հարցը, որը փորձում են կանխել հայ իրավապաշտպաններն ու բելառուսական դեմոկրատական ուժերը, լուծվում է դատարանում։
«Տիխանոսվկայայի հետ պաշտոնական հանդիպում չի եղել, զուտ Եվրանեսթի անցկացման վայրում՝ միջանցքում պատահաբար են հանդիպել, որի ընթացքում զրույցի են բռնվել, քննարկել են Տիխանովսկայայի անդրադարձը Հայաստանին, որը նա ունեցել էր իր ելույթում»,- ասաց Նելլի Ղուլյանը։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Փաշինյանը Խուդաթյանի ՏԿԵ նախարար նոր նշանակումից հետո քիչ էր մնում տեղում ազատեր աշխատանքից