Այսօր՝ մարտի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում Կիևյան փողոցում՝ «Ռոբերտո» խանութի դիմաց բախվել են 2 «BMW», 2 «Toyota», «Nissan» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Օպերատիովրեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, սակայն վարորդները հայտնել են, որ իրենք չեն տուժել ու հրաժարվել բժշկական օգնությունից։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։







Բաց մի թողեք
5 տարում ավելի քան 80 հազար ՀՀ քաղաքացու մուտք է արգելվել ՌԴ․ նոր ռիսկեր՝ հայ միգրանտների համար
Սերժ Սարգսյանը՝ թոշակների և աղքատության մասին․ պաշտոնական վիճակագրությունը հակադարձում է
Ի՞նչ վիճակում է Գյումրիում 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր ընկած 2-ամյա տղան