Մարտի 23-ին, ժամը 14։59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, որոնցից մեկը հետիոտն է։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 2001 թ․) բախվել է «Renault» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գ․ Շ․, ծնված 1954 թ․), այնուհետև արտաքին լուսավորման սյանը՝ վնասելով կայանած «Opel» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները։ Վարորդ Գ․ Շ․-ն արգելափակվել է ավտոմեքենայում։
Փրկարարները տուժած հետիոտնին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային, հոսանքազրկել «Renault» մակնիշի ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի կիրառմամբ մեքենայի սրահից արգելափակված վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։







Բաց մի թողեք
Երևանում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենա․ վնասը կազմել է 1 մլն դրամ․ Լուսանկար
Անհետ կորած կնոջ դին են գտել․ Լուսանկար
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․