22/11/2024

Մենք հող հանձնող չենք․ Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ղեկավար կազմի հետ օպերատիվ հավաք է անցկացրել

Ազգային ժողովի բակում՝ լրգրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ի պատասխան հարցադրումների, վստահեցրեց, որ ոչ ոք չի պատրաստվում հող հանձնել:

«Ո՞վ է հայրենիք հանձնում, ո՞վ է հայրենիք քանդողը, վարչապետը հող չի հանձնում։ Մենք հող հանձնող չենք։ Գլխավոր շտաբի պետը զինված ուժերի ղեկավարն է, և ես ղեկավարում եմ զինված ուժերը, զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարում են։ Պատերազմը կարող է լինել մեկ, երկու, երեք ժամ հետո, մեկ տարի հետո, 2 տարի հետո, 5 տարի հետո»,- ասաց Ասրյանը՝ ընդգծելով. «Եթե մի բան չեք հասկանում, ավելորդ հարցեր մի տվեք»։

Ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 25-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող քառօրյա օպերատիվ հավաքները։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հավաքների առաջին օրը մասնակիցներին ողջունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին, զինված ուժերում ներդրված մի շարք ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև խոսել զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների ընթացքի մասին։

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն իր զեկույցում անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, ընդգծել ղեկավար կազմի ամենօրյա ուշադրության կարևորությունը՝ ուսումնական փուլի լիարժեք կազմակերպման, մարտավարամասնագիտական դասերի և պարապմունքների պատշաճ իրականացման համար։

Հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ, դասախոսություններ, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։