«Շատ սուր զրույց ենք ունեցել, և ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանին ներկայացրել ենք ճչացող փաստեր, որ արժե հետագայում ծառայողական քննության տեսքով արձանագրվի և իրականացվի ԱՆ-ի կողմից»:
Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին:
«Երբ մեր գործընկեր Սերգեյ Ատոմյանը նշանակվում էր ՔԿԾ պետ, մտածում էինք՝ սկսում ենք բարեփոխումների լայնածավալ գործընթաց։ Բայց երբ Ամբակում Գրիգորյանը նշանակվեց խորհրդական, ինձ մոտ շատ մեծ զարմանք առաջացավ․ լինելով փաստահավաք խմբի անդամ՝ շատ լավ գիտեի՝ քննչական խումբն ինչ գործունեություն է ծավալել «Մարտի 1»-ի գործերով, և տվյալ քննիչը Վահագն Հարությունյանի ամենակարևոր քննիչներից մեկն է եղել, խորհրդականից դարձավ տեղակալ, հետո՝ ՔԿԾ պետ։ Ինձ մոտ կարող է սուր են ընկալումները»,- հավելեց Քոչարյանը։
Պատգամավորը նաև հարց ուղղեց Մինասյանին՝ ասելով. ««Մարտի 1»-ի էջը փակո՞ւմ եք, թե՞ բաց է: Քննիչները, որ այդ գործերում ունեցել են մասնակցություն, պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակվելուց առաջ: Դա բարդագույն համակարգ է՝ բարդագույն հարաբերություններով»:
Ըստ Քոչարյանի՝ կադրային տեղաշարժերը պետք է ավելի մանրամասն ուսումնասիրել նախքան նշանակումը:
«Գուցե արժե մյուս մեր ուժային կառույցների հետ համագործակցել, թե ով ում բարեկամն է, ով որտեղից եկավ, ես հիմա խոսում եմ քննչական խմբի մասին, որի ղեկավարը Հայաստանից թռավ, երբ հասկացավ, որ 2018 թվականին Հայաստանում բան փոխվեց: «Մարտի 1»-ի էջը չի կարելի համարել փակված, ու բոլորը պետք է իրենց մասով արդարացման ճանապարհ անցնեն, որովհետև դրանից է կախված՝ մենք ռեֆորմ կանե՞նք, թե՞ ոչ»,- ասաց նա:
Բաց մի թողեք
Այս մեքենայում խտացված է այն ամենը, ինչի պատճառով մենք բազմիցս կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ․ Լուսանկար, Թորոսյան
Սյունիքի մարզում կառուցվել են բազմաթիվ տներ, ավելի քան 70-նն էլ սպասում են իրենց հերթին․ Լուսանկարներ. Արմեն Խաչատրյան
Ազատի զորամասի ողբերգական հրդեհի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել