Անկարան Մոսկվային է փոխանցել «Կրոկուսի» դեպքով ձերբակալված երկու ահաբեկիչների մասին տվյալները:
Այս մասին հայտնում է Hürriyet թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ավելի վաղ նրանց հարցաքննությունից և ստուգված տվյալներից պարզ էր դաձել, որ նրանք Մոսկվայից մեկնել էին Թուրքիա, իսկ հետո կրկին վերադարձել ՌԴ մայրաքաղաք։ Ընդ որում, նրանք Թուրքիայի տարածքում գտնվելու որևէ գրանցում կամ օրինական հիմնավորում չեն ունեցել, նշում է պարբերականը։
Մոսկվայի կողմից այդ անձանց վերաբերյալ նախապես որևէ նախազգուշացում չի եղել։
Նշվում է, որ Թուրքիայում նրանց գտնվելու փաստերն ուսումնասիրվում են ամենայն ուշադրությամբ և դրանց մասին հետագայում ևս կհաղորդվի ռուսական կողմին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մերձմոսկովյան «Crocus City Hall» բիզնես կենտրոնում ահաբեկչություն իրականացրած անձանցից երկուսը հավանաբար ցուցումներ են ստացել Թուրքիա մեկնելիս, մնացածը հայտնաբերվել և ներգրավվել են հանցագործության մեջ արդեն Ռուսաստանի տարածքում:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ նրանցից մեկը Դալերժոն Միրզոևն է (նկարում՝ ձախից), մյուսը՝ Ռաչաբալիզոդա Մուրոդալին (նկարում՝ աջից)։
Մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչություն էր տեղի ունեցել: Ինքնաձիգով զինված անձինք համերգից առաջ ներխուժել էին համերգասրահ և անկանոն կրակահերթեր արձակել մարդկանց ուղղությամբ, այրել նստարանները։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչության զոհերի թիվը 139 է։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր մեղավորներին կալանավորելու մասին։
Ընդհանուր առմամբ կալանավորվել է ահաբեկչության հետ առնչություն ունեցող 11 մարդ, 4-ը՝ կատարող:
Դատարանի որոշմամբ՝ չորս մեղադրյալները մինչև մայիսի 22-ը կալանավորվել են:
Բաց մի թողեք
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են. Լուսանկար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են բանկոմատի պայթյունի մեջ կասկածվող թոշակառուին
Ուկրաինայի 8 – 10 հազար հայ է մասնակցում պատերազմին