Ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերում ՔՊ-ում այլեւս չկա նախկին միասնականությունը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը պարտադրում է, որ ՔՊ-ականները մեկ մարդու պես կրկնեն իր կարծիքը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր աղբյուրները հայտնում են, որ արդեն գրեթե հստակ է՝ 2 հակադիր բեւեռ է ձեւավորվում՝ նիկոլականներ եւ գրիգորյանականներ։ Խոսքն ԱԽՔ Արմեն Գրիգորյանի մասին է, ով մշտապես ընդգծված արեւմտամետ է եղել, հակառուսական հայտարարություններ արել, սակայն Հայաստանի` ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնելու հարցի քննարկման ժամանակ իր դիրքորոշումներով անակնկալի է բերել ՔՊ-ականներին, հակադրվելով Փաշինյանի՝ ամեն գնով եւ հնարավորինս շուտ դեպի Եվրոպա թեքվելու քաղաքականությանը։
Թեպետ Գրիգորյանը քննարկումների ժամանակ ՌԴ-ի վերաբերյալ դրական դիրքորոշում չի հայտնում, սակայն փաստարկված ներկայացնում է ՀՀ կախվածությունը ՌԴ-ից եւ վերջինից կտրվելու բացասական հետեւանքները:
Նա այն դիրքորոշման կողմնակիցն է, որ Հայաստանի զարգացումը տարածաշրջանային ֆորմատում է հնարավոր, եւ Ռուսաստանն այստեղ էական դերակատարում ունի։ Չի բացառվում, որ իշխանությունը, գիտակցելով իր վարկանիշի անկումը, փորձում է թիմի ներսում «ընդդիմադիր» ուժ ձեւավորել, որը հաջորդ ընտրություններին կառավարելի հակակշիռ ունենա։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»