Ռուսաստանի Մոսկվայի մարզի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, նախնական տվյալներով, 95 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնել է Baza տելեգրամյան ալիքը։
Նրանց ցուցակները, ովքեր ահաբեկչությունից հետո չեն կապվել իրենց հարազատների հետ, օպերատիվ ծառայությունների անդամները կազմել են հարազատների խնդրանքից հետո։ Դրանց թվում են նրանք, ովքեր զոհերի և վիրավորների ցուցակում չեն եղել մերձմոսկովյան համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։
Հնարավորություն կա, որ ցուցակում հայտնված անձանցից ոմանք ողջ են և ինչ-ինչ պատճառներով կապի մեջ չեն մտնում։ Պաշտոնական տվյալներով՝ ահաբեկչության զոհ է դարձել 140 մարդ։
Մարտի 22-ին Պիկնիկ խմբի համերգից առաջ չորս զինված անձինք ներխուժել են Կրոկուսի շենք, կրակ բացել և այրել այն։ Այնուհետև հարձակվողները մեքենայով փախուստի են դիմել։ Ահաբեկչության բոլոր հեղինակները բերման են ենթարկվել Բրյանսկի շրջանում, նրանք փորձել են անցել Ուկրաինա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը գիտի, որ հանցագործությունը կատարվել է արմատական իսլամիստների ձեռքով։ Վերջին տվյալներով՝ Կրոկուսում տուժածների թիվը հասել է 360-ի։
Բաց մի թողեք
Տեխասում կալանավորվել է աշխարհի ամենաազդեցիկ նարկnբարnններից մեկը․ Լուսանկար
Թրամփը համաձայնել է Հարրիսի հետ բանավեճի՝ նշելով օրը
Ռազմական գործողությունները կարող են սրվել. Իսրայելի ԱԳ նախարարը՝ Լիբանանի հետ սահմանին էսկալացիայի հնարավորության մասին