Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր Թատրոնի միջազգային օրն է։ Շնորհավորանքներս մեր թատրոնի ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, սիրում ենք ձեզ ․․․
Իմ մանկության երազանքն էր դերասան դառնալը, որ պաշտոնապես չիրականացավ, սակայն այն որոշակի, փոքր չափով իրականություն դարձրել եմ, վայելել այդ դերում հուզմունքն ու վայելքը․ 2003 թ․-ին այն ժամանակ ապագա դերասանուհու հետ բեմադրեցինք, կամ կրկնօրինակեցինք Երկուսը ճոճանակի վրա ներկայացումն ու խաղացինք ուսանողական բեմում, վայելեցինք ծափահարությունների բերկրանքը։ Այնուհետև նկարահանվել եմ նաև Շիրվանզադեի Արտիստը ֆիլմում, մի խոսքով փոքրիկ վայելքներ ․․․ Եթե հնարավորություն լինի, իհարկե, նորից կխաղամ, ժամանակին, Արտիստից հետո, կտրուկ հրաժարվեցի հայկական սերյալներում խաղալուց ու չեմ փոշմանել, հաստատ։
Այցելեք թատրոններ, մասնակիցը եղեք այդ հրաշքին ․․․






Բաց մի թողեք
Այսօր, վաղը ինքն է մեր գրականության թագավորը
Վահան Տերյան․ մտքի ուժի պոետը և ժամանակի խիղճը՝ ծննդյան օրն է այսօր
Ինչո՞ւ է Վազգեն Շուշանյանը քիչ հայտնի․ Պարզ ասած՝ նա չի խաղացել գրական շուկայի կանոններով՝ ծննդյան օրն է այսօր