Քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ են «D» կարգի վարորդական իրավունքի վկայական ունեցող հմուտ վարորդներ՝ Ծառայության կենտրոնական մարմնում և քրեակատարողական հիմնարկներում աշխատելու համար։
Դիմել կարող են այն քաղաքացիները, որոնց 30 տարին չի լրացել դիմելու պահին, բացառությամբ՝ զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, պետական պահպանության ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողների, այդ թվում՝ նշված մարմինների նախկին ծառայողների։
Վարձատրությունը՝ սկսած 260 հազար ՀՀ դրամից։
«Համապատասխան վարորդական վկայական և աշխատանքային փորձ ունեցող անձանց խնդրում ենք զանգահարել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին 060 37-37-55 հեռախոսահամարով (հասցե՝ Արշակունյաց 63)»,- ասվում է ՔԿԾ հայտարարության մեջ:
Բաց մի թողեք
Ողբերգական վթար Սյունիքում, ՌԴ զորքերի մեքենան գլորվել է ձորը, 1 մարդ մաhացել է, 1-ը՝ վիրավnրվել․ Լուսանկար
Նոր Գեղիի տներից մեկում հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
«Մուլտի Մեջիք Մոլ»-ի մոտ բախվել են մեքենաներ, վիրավnր կա, խցանումն անցել է 1,5 կմ-ն․ Լուսանկար