Բրյուսելում սպասվող հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա:
Այս մասին ամենօրյա ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով ՌԴ արձագանքը ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը:
«Որոշակի խառնաշփոթություն, որը մենք տեսանք տարածաշրջանում, պայմանավորված էր վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով: Ինչ վերաբերում Է Բրյուսելում այս հանդիպմանը, ինչպես երեկ ասացի, այն պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա, քանի որ այն աշխատում է իր առևտրային գործընկերությունները դիվերսիֆիկացնելու և մարդասիրական կարիքները բավարարելու ուղղությամբ, և ոչ մի այլ բանի վրա», – նշել է Միլլերը։
Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպում կունենան՝ քննարկելու Հայաստանի զարգացմանն առնչվող հարցեր։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն էլ հայտնել էր, որ բարձր մակարդակի հանդիպումը միտված է առկա հարաբերությունների զարգացմանը և խորացմանը և կապված չէ երրորդ երկրների հետ։ Ըստ նրա՝ որևէ մեկի դեմ դրա ուղղված լինելու մասին պնդումները անտեղին, անհիմն և արհեստածին են։
Բաց մի թողեք
Փլուզվող հարաբերությունների և կառուցակարգերի պայմաններում, երբ հինն այլևս գրեթե «ավերակ» է
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Հայաստանում արձանագրվում է պետական և համայնքային ծառայությունների՝ քաղաքացիներին մատուցման որակի շոշափելի անկում