«ՀՀ վարչապետի աշխատակազմը 16 մլն 755 հազար դրամի պայմանագիր է կնքել «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ի հետ՝ հանրության շրջանում պետության եւ պետականության վերաբերյալ ընկալումների մասին հետազոտության համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Պայմանագրի նկարագրության հատվածից հասկանում ենք, որ հետազոտությունն արվում է ՀՀ քաղաքացիների՝ պետության վերաբերյալ ընկալումների, դիրքորոշումների վերլուծության, ռիսկերի գնահատման եւ կառավարման համար։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը մնացել է 730 օր՝ գրեթե 2 տարի, եւ վարչապետին անհանգստացնում է սեփական աթոռից հեռանալու հանգամանքը։
Բանն այն է, որ նա տեղյակ է իր ընկած եւ հողին հավասարվող ռեյտինգի մասին, եւ եթե անգամ որոշակի ձայներ հավաքի, միեւնույնն է, չի կառավարելու։ Նրա աշխատանքի եւ անձի հանդեպ անվստահությունը հատել է թույլատրելի սահմանը։
Փաշինյանը եւ նրա իշխանությունը փորձում են երկարաձգել սեփական կառավարման ժամանակահատվածը, ինչը, «ցավոք», դժվար թե ստացվի։
Հենց այս կասկածն է նրան ստիպել, որ սեփական անձի մասին հետազոտություն իրականացվի, որին պետք է մասնակցի 1200 քաղաքացի, իսկ հարցման վերջնաժամկետը նշանակված է մինչեւ 2024 թվականի հունիս։
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին խոսակցություններ էին շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանը տանել դեպի նոր խորհրդարանական ընտրություններ, սակայն վախը, որ չի արժանանա հանրության քվեին, նրան հետ պահեց այդ քայլից»:






Բաց մի թողեք
Սպառնացել է՝ «կիսլատայով կվառի» Աստղիկ Հակոբյանին․ Լուսանկար
Մի արձանն ի՞նչ է, որ այդքան ձեզ հունից հանել է, երբ սրբազաններ կան անօրինական բանտարկված
Սամվել Կարապետյանը պատանդ է, մեկ միլիոն դոլար գրավի առաջարկը դատարանը մերժել է