Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ եթե Ուկրաինական հակամարտությունը շարունակվի, այն կարող է վերաճել Երրորդ Համաշխարհային պատերազմի։
«Շատ կուզենայի, որ այդ հակամարտությունը դադարեր եւ մենք շարունակում ենք ջանքեր գործադրել դրա համար։ Դա անմիջականորեն Միացյալ Նահանգների վրա չի ազդում, եթե հանկարծ իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա։ Նման բաները կարող են հանգեցնել Երրորդ Համաշխարհային պատերազմի»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա նաեւ ասել էր որ ներկայումս Միացյալ Նահանգները շատ մոտ է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ գործարքի կնքմանը։
Հիշեցնենք, որ բանակցությունները Ուկրաինական կարգավորման հարցով վերստին ակտիվացել էին ամերիկյան կողմի ջանքերով այն բանից հետո, երբ նոյեմբերին Վաշինգտոնը Մոսկվայի եւ Կիեւի համար պատրաստել էր կարգավորման համար 28 դրույթանոց նախագիծ։
Այդ նախագծի շուրջ էլ ներկայումս ընթանում են հիմնական դիվանագիտական բանակցությունները։

Բաց մի թողեք
Սպառնացել են սպանել վարչապետին, գլխավոր դատախազին ու նրանց ընտանիքներին
Ռուսական դրոշի ներքո նավերի քանակն ավելացել է ավելի քան մեկ երրորդով․ FT
Իրանի դեմ պատերազմը չի դադարի․ Սենատը «դաբրո» տվեց Թրամփին