Ալթայի երկրամասում 9 ուղեւորով սովորական ավտոբուսն անցել է ջրի տակ։
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ ձորը։ Միջադեպը տեղի է ունեցել մարտի 30-ի գիշերը Վոլչիխինսկի շրջանում։
Ավտոբուսն ուղեւորվում էր Բարնաուլից Կլյուչի։ Մարդկանց անհապաղ տարհանել են ավտոբուսից։ Աշխատանքներին մասնակցել է 4-րդ ջոկատի անձնակազմը, հրշեջներն աջակցել են ուղեւորների տարհանմանը, հայտնում է Ալթայի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչությունը։
Սոցցանցերի տվյալների համաձայն՝ ավտոբուսի տանիքում ուղեւորներն օգնության էին սպասում։ Մեքենան, որը գրեթե ամբողջությամբ անցել է ջրի տակ, մնացել է ջրառի մեջ։
Բաց մի թողեք
Թրամփը տիկնոջ հետ պետական այցով Մեծ Բրիտանիայում է. ինչպես են դիմավորել նրանց, և ովքեր են դժգոհ
Վրաստանը մարել է Ռուսաստանին, Թուրքմենստանին, Ղազախստանին, Հայաստանին ու Ադրբեջանին ունեցած երկարամյա պարտքը
Ֆինլանդիան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանը դեռ փակ կմնա