Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող ապրիլիմեկյան այն կատակներին, որոնք վերաբերում են պաշտոնյաների հրաժարականներին կամ պատերազմին:
«Վարչապետի հրաժարականից մինչև արտահերթ ընտրություններ՝ որոշ լրատվամիջոցներ որպես ապրիլմեկյան կատակ սուտ լուրեր են տարածում՝ մոլորեցնելով հանրությանը»։
Հատկանշական է՝ սուտ լուրերը տարածող նույն լրատվամիջոցների համար ամբողջ տարին է Ապրիլի 1։
Նմանօրինակ հրապարակումներին խնդրում եմ լուրջ չվերաբերվել, բարձր տրամադրություն բոլորիս և շնորհավոր Ապրիլի 1»,- գրել է Չախոյանը:

Բաց մի թողեք
Ինչո՞ւ ազատել Էդիտային, որտեղ էր նա թերացել. Լուսանկար
Մոջթաբա Խամենեին կլինի բռնապե՞տ, թե ԻՀՊԿ հրամանատարության դրածո՞
Ցեղասպանագետներն ու դիվանփաշին