«Ընդդիմադիր լրատվամիջոցների մի մասը ապրիլի 1 է անում, մյուս մասը առանց կասկածի նշույլի ու հոգու գարնանային թրթիռով արտատպում նրանց գրածը ու էդպես ապրիլմեկյան «կատակները» տանում, հասցնում են միջազգային լրահոս։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը. «Բայց զարմանալու ոչինչ չկա, ցավոք սրտի, սա հենց էն մեխանիզմն է, որով աշխատում է ընդդիմադիր մեդիադաշտի մեծ մասը. մեկը հորինում է, մյուսներն արտատպում՝ առանց կրկնակի ստուգման, առանց ընթերցողի նկատմամբ պատասխանատվության զգացման»։
Բաց մի թողեք
Վստահ եմ, որ այս փորձերը անհաջողության են մատնվելու. Նարեկ Կարապետյան
Դաշինք չի լինի. Լևոն Քոչարյան
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան