27/07/2024

Դիմակավորված ու զինված ավազակային հարձակում Երևանում. փորձել են 3-րդ անգամ թալանել «ՀայՓոստ»-ի նույն բաժանմունքը

Այսօր՝ ապրիլի 3-ին, դիմակավրոված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 09:05-ի սահմաններում անհայտ անձը մտել է Արտաշիսյան փողոցում՜ Բագրատունյաց 7 հասցում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք, և զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել է այնտեղ գտնվող ամբողջ գումարը:

Վերջինս դիմադրության է արժանացել «ՀայՓոստ»-ի աշխատակիցների կողմից, որոնք բոլորը կանայք են եղել:

Ժամանել է իրավապահների խումբը: Ոստիկանությունը հայտնել է, որ ատրճանակով զինվածը եղել է բժշկական դիմակով և զենքը ձեռքին թափահարելով պահանջել է, որպեսզի գումարը լցնեն իր կողմից աշխատակիցների մոտ նետված պոլիէթիլենային տոպրակի մեջ, սակայն կանայք դիմադրել են:

Դեպքի փաստով Շենգավթիի քննչական բաժնում ավազակային հարձակման փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողներն արդեն պարզել են ենթադրյալ հանցագործի ինքնությունը:

Արդեն 3-րդ անգամն է, որ նշված «ՀայՓոստ»-ի բաժանմունքում նման դեպք է տեղի ունենում. նախկինում ևս 2 անգամ փորձել են թալանել այն: