Լույս է տեսել Կարինե Ռաֆայելյանի վիպակների գիրքը՝ «Հույսի շավիղ» վերնագրով։ Այն պատմական ու անձնական ցավի միջով ինքնագտնումի և վերապրումի հույսին միտված ասելիք է պարունակում։
Անցյալից ներկա ձգվող ու շարունակականություն ենթադրող դեպքերի շղթան հյուսվում է հեղինակի՝ դեպի դուրս ու դեպի իր ներսն ուղղված պրպտուն հայացքի հենքով: «Կարինե Ռաֆայելյանը մեր ժամանակի կյանքի շատ հետաքրքիր և գեղարվեստորեն արձագանքողն է:
Նրա արձակը պարունակում է մի շարք կարևոր հարցադրումներ, ներկայացնում հոգեբանական իրավիճակներ, որոնք հատուկ են այսօրվա հայ իրականությանը»,- գրում է գրքի խմբագիր, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը։
Նրա գնահատմամբ՝ «Հույսի շավիղ» գրքում ընդգրկված վիպակներում «պատկերված է չարի առավել մեծ ուժը, սակայն հաղթանակը, ինչպես հեքիաթներում, տրվում է բարուն»:
Բաց մի թողեք
Մի անգամ դպրոցում 2․ Վերջին պահապանը ֆիլմի պրեմիերան էր, տպավորությոններ․ Լուսանկարներ, Տեսանյութ
Վրաց գրողները սատարում են Հայաստանի գրողների միության պայքարին
Գրավում էի դեղատան աշխատողների սրտերը, ովքեր էլ երբեմն անվճար տալիս էին մորս դեղերը. Տաթև Ասատրյանը համերգի ժամանակ պատմել է դրվագներ իր կյանքից