«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը Չարենցի փողոցից տեղափոխվում է Հանրապետության փողոց․ Դաշնակցության եւ Հանրապետականի անմիջական հարեւանությամբ, «Եվրոպա» հյուրանոցի դիմաց են տեղակայվել, «Ազգ» թերթի խմբագրության շենքի առաջին հարկում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Տեւական ժամանակ է՝ այստեղ նորոգման աշխատանքներ էին ընթանում: Ժամանակին այստեղ ԲՀԿ-ի շտաբն էր` ինչ-որ նախընտրական փուլում, ընտրություններն ավարտվելուց հետո ԲՀԿ-ն դուրս եկավ:
Ուշագրավն այն է, որ շենքում իրականացվող շքեղ վերանորոգմանը զուգահեռ ամբողջությամբ փոխվեցին մայթի սալիկները, թեեւ բոլորովին վատ վիճակում չէին: Շենքին կից տեղադրված մեծ աղբամանները հանվեցին եւ տեղափոխվեցին: ՔՊ-ն փողի պակաս չունեցող իշխանական կուսակցության պահվածք է ցուցաբերում, իսկ պետական կառույցներն ու քաղաքապետարանն ամեն ինչ անում են, որ կուսակցական գրասենյակն էլիտար պայմաններում ու միջավայրում գործի:
Բաց մի թողեք
Հատուկ տգետների համար՝ կուսակրոնությունը ներդրվել է միջնադարում և աստվածաբանական իմաստ չունի
Կհաջողվի մեկ ամսվա ընթացքում վարչապետի պաշտոնն ազատել այն այսօր զբաղեցնողից
ՔՊ վարչության նիստում պաշտոն են բաժանել, ովքեր են թեկնածուները