«Մեր Ձևով» շարժման երեկվա ազդեցիկ հանրահավաք-երթից հետո իշխանությունը կրկին հիստերիայի մեջ է ընկել, երկրորդ օրն է իշխանական եւ մերձիշխանական շրջանակները լծվել են հավաքը սեւացնելու, ծաղրելու գործին, հնարավոր եւ անհնար միջոցներ են ձեռնարկում՝ ինչպես վարկաբեկել թափ հավաքող շարժումը։
Մերձիշխանական հարթակները արդեն երեկվանից տարածում են հանրահավաքի շարքերում ներդրված հասարակ քաղաքացիների մասնակցությամբ տեսանյութեր, որտեղ մարդիկ պատասխանում են ուղղորդված հարցերի, անում շարժումը նսեմացնող հայտարարություններ։
Մեզ հասած տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են դաշտ նետել տարաբնույթ կեղծ տեղեկություններ ու սարքած նյութեր` այդ թվում ձայնագրություններ, որոնցով կփորձեն տպավորություն գործել, թե մարդկանց փողով են հանրահավաքի բերել:

Բաց մի թողեք
Հունիսի 7-ին պետք է անպայման գնալ ընտրության, ընտրել իրական ընդդիմադիր ուժերից մեկին
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
Կասկածներով պայքարի մեջ մտնել չի կարելի