Ադրբեջանական կողմի անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկը:
Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ ապրիլի 8-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։
Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:
Բաց մի թողեք
Փաշինյանը Խուդաթյանի ՏԿԵ նախարար նոր նշանակումից հետո քիչ էր մնում տեղում ազատեր աշխատանքից
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտոնյաների ազատումներին
«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները ադրբեջանական կողմի հետ շարունակվում են. թուրք նախարար