Հայաստանն Արևմուտքի հետ իր հարաբերությունների զարգացումը չի հակադրել, չի հակադրում և չի հակադրի Իրանի հետ իր հարաբերություններին, և Իրանի հետ ունեցած հարաբերություններն էլ չի հակադրում Արևմուտքի հետ հարաբերություններին:
Այս մասին ԱԺ-ում կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Տարածաշրջանային քաղաքականության առումով ուզում եմ ընդգծել այն առանձնահատուկ կարևորությունը, որ մենք տածում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունների նկատմամբ: Պետականության հնագույն ավանդույթներ ունեցող մեր այս հարևանի հետ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչն այդ հարաբերությունները դարձնում է առանձնահատուկ: Ընդ որում՝ Արևմուտքի հետ մեր հարաբերությունների զարգացումը չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Իրանի հետ մեր հարաբերություններին, և Իրանի հետ ունեցած մեր հարաբերությունները չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Արևմուտքի հետ հարաբերություններին»,-ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ այս բանաձևը վերաբերվում է տարածաշրջանային հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի ռազմավարական ընկալումներին ընդհանրապես: Հայաստանը քաղաքական այս գիծն է որդեգրել:
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին Նիկոլ Փաշինյանն ասաց՝ եթե կարելի է այդպես ասել, մենք սպասման մեջ եք և սպասում ենք ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը. «Այն է երրորդ երկրների քաղաքացիների համար և դիվանագիտական անձնագիր կրողների համար Հայաստան-Թուրքիա ցաաքային սահմանի բացմանի բացում, իսկ ընդհանրապես Հայաստան-Թուրքիա սահմանի բացումտը դարակազմիկ իրադարձություն կլինի մեր տարածաշրջանի համար»:
Կառավարության ղեկավարը նկատեց. «Այստեղ էլ չեմ կարող չանդրադառնալ սոցիալ-հոգեբանական մի նրբության, շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքաի և ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների մասին»:
Բաց մի թողեք
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան
Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ. Փաշինյան
Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը