ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն, հայեցակարգից իրականություն» խորագրով փորձագիտական համաժողովից հետո ասուլիսի ընթացքում անդրադարձավ Սահմանադրությունում եկեղեցու վերաբերյալ փոփոխություններին և ազգային եկեղեցի ձևակերպման շուրջ առկա խնդիրներին։
«Շատ կարևոր է, որ այդ բարեփոխումները իրականացվեն եվրոպական միջազգային ստանդարտներին հասնելով։ Կարևոր է, որ այդ քննարկումները ոչ թե Կառավարության միանձնյա որոշումներով են, այլ սահմանադրական փոփոխությունների խորհրդի միջոցով։ Շատ հարցեր արդեն քննարկվել են ու որոշումներ են կայացվել, օրինակ՝ երկրի կառավարման ձևի, քաղաքացիության հետ կապված հարցերը»,- ասաց նա։
Սակայն, ըստ նախարարի, բազմաթիվ հարցեր կան՝ կապված եկեղեցու հետ․ «Բազմաթիվ հարցեր կան նաև եկեղեցուն վերաբերելի, որը դեռևս չենք քննարկել։ Հարցը մասնագիտական է, ու կարծում եմ, որ այդ հարցերը, որոնք ոչ միայն իրավական քննարկման հարթակում են, այլ պետք է անպայման համագործակցել տարբեր ընկերությունների հետ ու որոշում կայացնել։ Այժմ այդ փուլին չենք հասել»։
Բաց մի թողեք
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ալեն Սիմոնյանը Ռիմա Դեմիրճյանի հուշերից հատված է հրապարակել
Եվրամիությունը = Եվրոռեմոնտ, բոնբոներկա և տրուսիկ, ու կլիզմա ասուլիս էր․ Ալեն Սիմոնյան