22/12/2024

ԱՄՆ-ի և Եվրամիության հետ համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան

ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Բրյուսելում ուրբաթ օրը տեղի է ունեցել Հայաստանի հետ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համագործակցության վերաբերյալ համատեղ հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի մասնակցությամբ։ Հանդիպումից առաջ ֆոն դեր Լեյենը խոստացել էր առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին 270 միլիոն եվրոյի զարգացման աջակցություն հատկացնել։

«Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական հարաբերություններն էլ ավելի դիվերսիֆիկացնելու մտադրության մասին, այսօր գրեթե բոլոր երկրները նման տնտեսական քաղաքականություն են վարում, և դա չի արվում որևէ երկրի կամ միության դեմ:

Առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականություն. ուղղված չէ որևէ միությունների, հատկապես ԵԱՏՄ-ի դեմ»,- ասել է Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը չի՞ խանգարում Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին, և արդյոք երկիրը պատրաստվու՞մ է դուրս գալ այս ասոցիացիայից։