Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը, ով վերջերս Հայաստան տեղափոխվելուն պես կալանավորվեց՝ լրտեսության մեղադրանքով, պարզվում է՝ ադրբեջանցիների կողմից ճնշումների ու հետապնդումների է ենթարկվել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Տեղեկացանք, որ երբ ադրբեջանցիները քանդել են Արցախի խորհրդարանի շենքը, եւ այդ բարբարոսությունը փաստող լուսանկարը տարածվեց համացանցում, ադրբեջանական հատուկ ծառայությունները ներխուժել են Սարգիս Գալստյանի տուն` խուզարկություն իրականացրել, վերցրել բջջային հեռախոսները՝ կասկածելով, որ նրանք են լուսանկարել ու նկարները տարածել՝ միջազգային հանրությանը տրամադրելով Ադրբեջանի դեմ:
Դրանից հետո էլ սկսել են հետեւել ամուսիններին, ինչն էլ պատճառ է դարձել, որ Արցախի հանձնումից 7 ամիս անց Գալստյանը կնոջ հետ Հայաստան վերադառնա։ Այդ որոշման վրա ազդել է նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի տեղափոխումն ադրբեջանական Բարդա քաղաք։
Իմանալով այդ մասին եւ հասկանալով, որ իրենց անվտանգությունը երաշխավորված չէ, Գալստյանները ճանապարհ են ընկել:







Բաց մի թողեք
Իշխանությունները բարձր մակարդակով բողոքներ են ուղարկել
Ինչու է իշխանությունը դեմ, որ հոսանքի գինն իջնի
ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում