Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ուղևորային սահմանի բացումը մնում է երկկողմ հարաբերությունների հիմնական հարցերից մեկը։
Արտգործնախարարի խոսքով՝ այս հարցը բարձրացվել է բոլոր մակարդակներում վերջին մեկ տարվա ընթացքում՝ երկու երկրների նախագահների հանդիպումների, արտաքին գործերի նախարարների բանակցությունների և պաշտոնյաների միջև այլ շփումների ժամանակ։
Ինչպես նշել է Արաղչին Ադրբեջանը պնդում է, որ իր բոլոր սահմանները մնում են փակ, և դա վերաբերում է ոչ միայն Իրանին։
Սակայն, ըստ իրանցի դիվանագետի, Բաքուն խոստացել է վերանայել իրավիճակը, և Թեհրանը շարունակում է սպասել համապատասխան գործողությունների։

Բաց մի թողեք
Պուտինը ցանկանում է Ուկրաինայի հարցով գագաթնաժողով անցկացնել Թրամփի և Սիի հետ, սակայն հրաժարվում է բանակցել Զելենսկու հետ
ԵՄ լիբերալների ղեկավարը կոչ է անում պահպանողականներին հեռու մնալ ծայրահեղ աջերից՝ ընտրական կարևոր տարվան ընդառաջ
Եվրոպան գլխավորում էր բնությունը լիակատար փլուզումից փրկելու ջանքերը։ Այնուհետև տեղի ունեցան 2 պատերազմ և էներգետիկ ցնցումներ