Երևանի ավագանու նիստի վերջին րոպեններն անցան լարված մթնոլորտում։
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը նախ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին ակնարկ արեց․ «Մի հատ էս աղբը մաքրեք հա ստեղից, հերիք եղավ։ Ձեր հաճախորդին կարգի հրավիրեք»,- արձագանքեց Մանուկ Սուքիասյանը՝ քաղաքապետին։
Ավինյանը կոչ արեց պահպանել կոռեկտության սահմանները։ «Եթե խոսենք նախկին իշխանությունների մասին ու թե ում ենք կաբինետներից հանել ու դուրս շպրտել, ու ժողովուրդը՝ մենք չէ, դուք ձեր ականջները կտեսնեք, ապագայում իշխանություն չեք տեսնելու։ Ձեր տեսակը, մաքսիմում ինչ կարող է անել, հաչալն է։ Ու կարղ եք հաչալ, շարունակել հաչալ, որովհետև շունը հաչա, քամին փչի։ Ձեր իսկ ոճով Ձեզ կպատասխանեմ։ Կոռեկտության սահմանները հենց կսովորեք, միգուցե ձեր խոսքի ժամանակ այդքան ելույթներ չհնչեն։ Ի՞նչ խոլերիա, ի՞նչ շուն։ Լավ է անո՞ւմ, ղալաթ է անում, գլուխը պատին է տալիս, պատն էլ գլխին է տալիս։ Ձեր չափն ու սահմանը անցել եք, պարբերաբար պետք է հիշեցնել ձեր տեղն ու դերը, որտեղից եք եկել, սերել, ոնց եք այստեղ հասել, ով է Ռոբերտ Քոչարյանը, ինչ է արել այս երկրում։ Ակնաջներդ եք տեսնելու, բայց իշխանություն չեք տեսնելու այս երկրում»,-ասաց նա՝ դիմելով Սուքիասյանին։
Քաղաքապետը ստեղծված իրավիճակը անվանեց խայտառակություն։
Բաց մի թողեք
Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան
Իշխանական պատգամավորները չաջակցեցին ինձ ԵԱՀԿ ԽՎ-ում, ավելին՝ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները