Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքի վրա, եթե այն երկրի խորհրդարանը ընդունի երեք ընթերցմամբ։
«Ես վետո կդնեմ այդ օրենքի վրա, ինչպես անում եմ այլ օրենքների նկատմամբ, որոնք հակասում են Եվրամիության ռազմավարությանը և հանձնարարականներին»,- հայտարարել է նա BBC-ին տված հարցազրույցում։
Զուրաբիշվիլին նշել է, որ վետոն անհրաժեշտ կլինի կիրառել, որպեսզի ժողովրդի ձայնը լսելի լինի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ 83 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանում օրինագծի քննարկմանը զուգահեռ տեղի էին ունեցել բողոքի զանգվածային ցույցեր, որոնց մասնակցել էին հազարավոր մարդիկ։
Բաց մի թողեք
Գուցե Իլհամ Ալիևի Պարսից ծոց «մուտքը» Թուրքիայի համար «հավասարակշռության գործի՞ք է
Էրդողանը բախվել է լուրջ մարտահրավերի. թուրքական հատուկ նշանակության ջոկատը քրդերի հետ մարտի է բռնվել
Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական «տենդը»