Ապրիլի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Նուբարաշեն ավտոճանապարհին՝ Ջրվեժի ձորում, տղամարդու դի կա։
ՀՀ ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում՝ ծառի տակ, հայտնաբերել են Երևանում հաշվառված 56-ամյա Արթուր Մակաչյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմինը եղել է նեխած և կենդանիների կողմից հոշոտված։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մակաչյանը այս տարվա փետրվարի 22-ից որպես անհետ կորած որոնվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից։
Բաց մի թողեք
Ապահով և կյանքով լի տարածք՝ տարեցների համար. Գորիսում ավագ սերնդի կենտրոն է բացվել. Լուսանկարներ
Ռուսաստանը թարմացնում է իր միգրացիոն ռազմավարությունը․ ի՞նչ է սպասվում աշխատողներին
Ռուսաստանից քանի հայ վարորդի են «դեպորտ արել»