Ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Մաշտոցի պողոտա թիվ 60 հասցեում քաղաքացին ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը։
Փրկարարներն ու բժիշկները հորից դուրս են բերել Երևանի բնակիչ 37-ամյա Անի Ք.-ին, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը կանգնել է այդ թաքնված հորի վրա, որը իբրև թե փակած է եղել, ու փորձել է շենքում գտնվող իր տղային իր փոխանցել, այդ ժամանակ էլ ընկել ու հայտնվել է հորում։
Բաց մի թողեք
«Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներից 9-ը հունվարի մեկից կդադարեն գործել․ մանրամասներ
Գործարկվել է transport.yerevan.am-ը․ քաղաքապետը մանրամասներ է հայտնել
Ավտովթար՝ Երևանում. «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ մեքենան գլխիվայր շրջվել է. Լուսանկար