Ավարտվել է Տավուշի սահմանամերձ համայնքների վարչական շրջանների ղեկավարների և բնակիչների հանդիպումը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարության շենքում ընթանում էր փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ:
Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է շրջանառվող խոսակցությունները, թե Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում գտնվող՝ 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին հանձնվելու է Ադրբեջանին։
«Արմենպրես»-ին Մհեր Գրիգորյանի գրասենյակից հավաստիացրել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում։
Նշենք, որ Տովուշի մարզի սահմանամերձ գյուղերի որոշ բնակիչներ և Երևանից ժամանած հասարակական գործիչներ ու ակտիվիստներ փորձել էին խոչընդոտել այսօր նախատեսված ականզերծման աշխատանքները:
Իրավապահները բնակիչներին կոչ էին արել, հորդորել հեռանալ ականապատ տարածքներից՝ անցանկալի պատահարներից խուսափելու համար, ինչն էլ պարբերաբար լարվածություն էր առաջացրել իրավապահների և քաղաքացիների միջև: Հավաքվածները պնդել էին, թե եկեղեցին մնալու է Ադրբեջանի տարածքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ, որում ընդգրկված են նաև վարչական ղեկավարներ և բնակիչներ Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս և Բերքաբեր բնակավայրերից։
Բաց մի թողեք
Ինչ պետք է անել հափշտակության զոհ դառնալուց խուսափելու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Արարատ Միրզոյանը՝ TRIPP-ի մասին
Ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները կյանքի չեն կոչել ղարաբաղյան հարցի՝ իրենց կողմից նկարագրված լուծումները. Փաշինյան