Ինչպես երեկ տեղեկացրել ենք՝ Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք, քաղաքացին նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ անդրադառնալով ստացված ահազանգին, հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Վագոնի տակ հայտնաբերվել է քաղաքացի Ա․ Բ․-ի (ծնված 1996 թ․) դին։
Փրկարարները դին դուրս են բերել վագոնի տակից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
Երևանի մետրոպոլիտենից ավելի ուշ հայտնել են, որ Մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն։
Նա Արցախից էր, անունը՝ Ավետ, 28 տարեկան, կիթառահար էր։ Հայաստանում ապրում էր մոր և մորաքրոջ հետ, իսկ այդ օրը մետրո մտել էր ընկերոջ հետ։
Մեր տեղեկություններով՝ մահացածի մոտ այս պահին գրություն չեն գտել, բայց իրավապահ մարմինների մեր աղբյուրներն ասացին, որ նախնական վարկածով՝ նախապես ծրագրված է եղել այս քայլը։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել