ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժարվել է մեկնել Տավուշի մարզ՝ չնայած նախապես ձեռքբերված պայմանավորվածությանը։
Գրիգորյանը Տավուշում պետք է հանդիպեր Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս վարչական շրջանների ղեկավարների, բնակիչների, բնակավայրերի՝ Ադրբեջանին հանձնելու հարցում մտահոգ անձանց հետ և քննարկեր նրանց պահանջներն ու անվտանգային խնդիրների լուծման հնարավոր տարբերակները։
Փոխվարչապետը, սակայն, չեղարկել է Տավուշում սպասվող հանդիպումը և վարչական շրջանների ղեկավարների հետ կհանդիպի Երևանում։
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 22-ին Կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Հայտնում ենք Ձեզ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որևէ հանդիպումից չի հրաժարվել, ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կայանալու է այսօր կառավարության շենքում»,- փոխանցել են փոխվարչապետի գրասենյակից:
Ապրիլի 20-ին Ոսկեպար-Կիրանց հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական չճանապարհը փակած և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ բողոքող գյուղացիները հայտնել էին, որ ապրիլի 22-ին սպասվում է հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
Բաց մի թողեք
ՀԷՑ-ի՝ քաղաքական խարդավանքներով զբաղվող աշխատողները կազատվեն, հավաքների գնալ պարտադրողները՝ կդատվեն. վարչապետ
ԱԺ-ն՝ առաջին ընթերցմամբ ընդունեց, տրանսպորտում քաղաքացիներին տուգանելու և ՀԷՑ-ը պետականացնելու նախագծերը
Ռուս-հայկական հարաբերությունները փչացնելու խնդիրը լուծողները որոշ ռուս խմբագիրներ և ԶԼՄ-ներ են. Սիմոնյան