13/12/2024

Երևան – Սևան մայրուղին ևս փակել են

Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին, նրանք ևս միացել են Տավուշի մեր մյուս հայրենակիցների պահանջին, որ պետք է անհապաղ չեղարկել սահմանազատման և սահմանագծման և դրանից բխող Հայաստանի Հանրապետության տարածքները թշնամուն հանձնելու գործընթացը։

«Չենք ուզում, ախպեր, մեր տները, մեր հողերը մի՛ տվեք, չենք ուզում»,- ասաց ճանապարհը փակած քաղաքացին, որը նշեց, թե ինքը Հայաստանի վարչապետին չի ճանաչում։

«Եկեղեցի, գերեզման, սաղ բաժնում ա։ Մեզ պատերազմով մի վախեցրեք, ավելի լավ ա՝ պատերազմ լինի, քան հող տանք։ Մենք չենք ուզում դրանց հետ ապրենք, հո զոռո՞վ չի»,- ասացին ճանապարհը փակած այլ քաղաքացիներ։

«Հելե՛ք, ժողովուրդ, էդ Հ1-ը անջատեք, հելեք սա էլ ա տալիս: Տղավարի կանգնեք իրար կողք, գալիս ասում են՝ ճամփա տուր, էս տուր, էն տուր: Հելե՛ք ժողովուրդ, սաղ երկիրը կտոր-կտոր տվեցին: Հելե՛ք, կարող ա Սևանն էլ սուվերեն տարածք չի, ո՞վ գիտի»,- այս մասին հայտարարեց ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը: Նա նշեց, որ ոչ մի կուսակցական խաղ չկա, մարդիկ են, որոնք հասկանում են՝ երկիր ենք կորցնում:

Նա կոչ արեց՝ ղարաբաղցի, իջևանցի, արտաշատցի կապ չունի, բոլորը պետք է ոտքի կանգնեն, որովհետև Նիկոլը քայլ առ քայլ տալիս է, ի՞նչ է մնալու վերջում: