27/07/2024

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան փողոցում բախվել են «Մերսեդես», «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներն ու կայանված տրակտորը:

Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են՝ հայրը մայրը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները: