Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորատուս գյուղի տներից մեկում կրակոց է հնչել:
Նորատուս են ժամանել մեծ թվով իրավապահներ: Ոստիկաններն ու պարեկները գյուղի տներից մեկում՝ հյուրասենյակում, հայտնաբերել են նույն տան բնակիչ 73-ամյա Բորիկ Հակոբյանի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով:
Ոստիկաններն ու քննիչները մահացածի մարմնի մոտ հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ:
Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կայքի տեղեկություններով՝ մահացած Բ. Հակոբյանի տղային՝ Գագիկ Հակոբյանին, 2019 թվականի նոյեմբերի 2-ին սպանել էին Գեղարքունիքի մարզում: Վերջինս մահացել է հիվանդանոցում՝ հրազենից ստացած վիրավորումից գիտակցության չգալով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ դեպքի ժամանակ կրակոցների վայրում արձակվել էր 20-ից ավելի կրակոց:
Բաց մի թողեք
«Սև աղբյուր» սարում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում
Երևանում 73-ամյա պապը դանակnվ ու զենքnվ uպառնացել է 70-ամյա տատիկին․ ինչ է պատահել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ 37-ամյա տղամարդը շինաշխատանքներ կատարելիս մոտ 10 մետրից ընկել է և մաhացել