Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել ՌԴ քաղաքացի 32-ամյա Իրինա Ռիբաչենկոն և հայտնել, որ «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը՝ 39-ամյա Ավետիք Մ․-ն վիճաբանել է իր և ընկերուհու՝ ՌԴ քաղաքացի 34-ամյա Օլգա Տիխոմիրովայի հետ, ձեռքով հարվածել իր դեմքին, թքել երեսին և հնչեցրել վիրավորանքներ։
Կարճ ժամանակ անց Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել Ավետիք Մ․-ից ով հայտնել, որ 2 ՌԴ քաղաքացիներ ալկահոլի ազդեցության տակ վիրավորում են հայերին և կռիվ են անում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել իրավապահները:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում «Հաղթանակ» զբոսայգում գտնվող լճում նավարկելու համար, Ավետիք Մ․-ն և Օ. Տիխամիրովան և Ի. Ռիբաչենկոն վիճաբանել են միմյանց հետ՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հնչեցրել են հայհոյանքեր, իսկ Ավետիք Մ․-ն ձեռքերով հարվածել Ի. Ռիբաչենկոյի դեմիքին։
Նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում Ավետիք Մ․-ն, Օ. Տիխամիրովան և Ի. Ռիբաչենկոն խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից էլ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով Ավետիք Մ․-ն «Արևիկ» ՍՊԸ տնօրենն է։
Բաց մի թողեք
Ովքեր են Կոտայքում վերջերս uպանված ամուսինները․ նոր մանրամասներ. Լուսանկար
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար
Կալանքի են ներկայացրել նաև Արագածոտնի թեմի դիվանապետին ու հաշվապահին․ Մանրամասներ