Քիչ առաջ Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին, հայտնում է լրատվամիջոցը:
«Նա մոտեցել է մեր լրագրողին, մեղադրել «սրբապղծության մեջ», ինչից հետո հարվածել է լրագրող Դավիթ Լևոնյանին։
Նշենք, որ լրագրողը օրերս իր անձնական յութուբյան ալիքի եթերով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին մեղադրել էր ռուսական շահերը սպասարկելու համար։
Civic.am-ը հետամուտ է լինելու, որպեսզի իրավապահ մարմինները համապատասխան իրավական գնահատական տան այս լկտի արարքին»,- գրել է աղբյուրը՝ նշելով, որ ծեծի ենթարկողը Արթուր Սուքոյանն է, ով մշտապես ուղեկցում է Լևոն Քոչարյանին, բայց հանդես է գալիս որպես վերջինիս «օգնական»։
Երեկ Ազատության հրապարակում ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» հետ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ընթացքում խոչընդոտել են Civic.am-ի նկարահանող խմբի աշխատանքը։
Այն պահին, երբ մեր նկարահանող խումբը հարցազրույցներ է վերցրել հավաքի մասնակիցներից, թերևս, տեսնելով, որ խումբը իրենց պատկանող լրատվամիջոցից չի և կարող է բացահայտել՝ որ ընկերությունների աշխատակիցներին են բերել հանրահավաքի, Քոչարյանի կողմնակիցները մոտեցել են լրագրողին և օպերատորին, սպառնացել են բռնություն գործադրել, քաշքշել, խոչընդոտել են նկարահանումները՝ հրելով ստիպել են հեռանալ Ազատության հրապարակից։
Դեպքը կրկնվել է 2 անգամ՝ նույն մարդկանց մասնակցությամբ։
Դեպքին միջամտել են հրապարակում ներկա ոստիկանները։ Վերջիններս ընդամենը ժամանակավոր հեռացրել են ագրեսիվ տրամադրված ցուցարարներին՝ առանց արձանագրություն կազմելու։
ԱԺ շենքի գլխավոր հատվածում civic.am-ի լրագրողը հարցազրույց վերցնելիս է եղել մեր խմբակցության պատգամավորից՝ իր լրագրողական գործունեությունն իրականացնելիս իրեն է մոտեցել Լևոն Քոչարյանի՝ ըստ էության թիկնապահը, բայց որը գրանցված է, որքանով տեղյակ եմ, օգնականի հաստիքի վրա, և լրագրողի գործունեության վերաբերյալ մեկնաբանություն է արել, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել լրագրողի հասցեին, հետո հարվածել նրա դեմքին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին:
«Լևոն Քոչարյանը հանկարծ թող չխառնի Ազգային ժողովը «Պապլավոկի» հետ, թող իրենց հաշիվ տան, ու էլի փախնել գնալ կիլոմետրերով հեռու, անբարոյական հայտարարություններ անել և փախած ման գալը որևէ կապ չունի քաղաքական գործունեության, էլ չեմ ասում՝ տղամարդկության հետ առհասարակ»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը և հավելեց, որ ուժեղ տղերքը փախած ման չեն գալիս:
ՔՊ խմբակցության քարտուղարը կրկնեց. «Քոչարյանների ընտանիքը հանկարծ թող չխառնի Ազգային ժողովը «Պապլավոկի» հետ, թե չէ մեր վերաբերմունքը շատ խիստ է լինելու՝ և իրավական, և քաղաքական մակարդակով, եթե փորձեն շարունակել այս պահվածքը»:
Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ այս միջադեպը իրավական գնահատականի է արժանանալու:
Ինչ վերաբերում է լրագրողի մասնագիտական գործունեությանը, Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց. «Լրագրողը ազատ գործունեություն է իրականացնում, ՀՀ քաղաքացի է, որտեղ կա խոսքի ազատություն, սա ժողովրդավար հանրապետություն է և Ռոբերտ Քոչարյանի ժամանակների հանրապետությունը չէ. հանկարծ թող չխառնեն այստեղ ոչ մեկը ոչ մի բան: Եվ եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է մարդու ազատ խոսքը փորձել կանգնեցնել բռունցքներով, ապա դրա պատասխանը տասն անգամ ավելի խիստ է լինելու»:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում