21/12/2024

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

«Ամիսներ շարունակ Ադրբեջանը փորձում էր հետքայլ անել Ալմաթիի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությւոնը ճանաչելու և դրա հիմքով դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածությունից»:

Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և շարունակեց. «Ամիսներ անց՝ ապրիլին ստորագրվեց արձանագրություն, որով կողմերը վերահաստատեցին, որ դելիմիտացիայի հիմքը լինելու է Ալմաթիի հռչակագիրը. ի՞նչ է դա ենթադրում: Որ վերարտադրվելու են այն ադմինիստրատիվ սահմանները, որոնք գոյություն են ունեցել հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների միջև Խորհրդային միության փլուզման պահին, այսիինքն 1991 թվականի դրությամբ:

Հարց տանք՝ ինչու՞ էր Ադրբեջանը փորձում սրանից խուսափել, պատասխանը հետևյալն է, որովհետև Ադրբեջանն ուզում էր, որպեսզի Հայաստան-Ադրբեջան սահման չլինի, կամ լինի լղոզված և գործի ուժեղի իրավունքը, այսինքն հետևյալ տրամաբանությունը՝ ում զորքը որտեղ կարող է կանգնել, այնտեղ էլ իր սահմաններն է»:

Ռուբինյանը նաև նկատեց, որ տարօրինակ զուգադիիպությամբ ընդդիմադիր արքեպիսկոպոսներից մեկը վերջերս ուզում էր, որ որդեգրենք նույն տրմաբանությունը:

«Ինձ համար տարօրինակ է, թե ինչո՞ւ է մեր խորհրդարանական ընդդիմությունը լծեվել այս տրամաբանության լեգիտիմացման վրա: Երբ ընդդիմությունը բերում է նախագիծ, որտեղ ասում է, որ պետք է սահմանազատման հիմք ընդունվի 1993 թվականի շփման գիծը, դա նշանակում է ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հիմքը ոչ թե պետք է լինի իրավաբանական հիմնավորում ունեցող փաստաթղթերը և քարտեզները, այլ շփման գիծը, իսկ շփման գիծ ինքնին նշանակում է մի գիծ, որը ձևավորվել է ուժի արդյունքում՝ ով որտեղ կարողացել, կանգնել է: Այսինքն դուք լեգիտիմացնում եք ուժի իրավունքը, և երբ կսկսի գործել ուժը, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարելու, ու լինելու է ի՞նչ, այն ինչը բազմիցս եղել է»,- ասաց Ռուբինյանը և հավելեց՝ Հայաստան Ադրբեջան սահման կա, այն անհստակ չէ: