29/05/2024

«Տավուշը հանուն փրկության» շարժումը քայլերթով գալիս է Երեւան

Տավուշի մարզի գյուղերի բնակիչներից ոմանք միացել են Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի բնակիչներին եւ Բագրատ սրբազանի գլխավորությամբ քայլերթով գալիս են Երեւան։ 

«Տավուշը հանուն փրկության» շարժումը որոշել է իր ժողովրդով գնա Երեւան եւ պատասխաններ պահանջել։ Այս գործընթացը, որ տեղի է ունենում, պիտի դադարեցվի։ Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը, որը վերջ ու սահման չունի, որին հաջորդելու են ավելի աղետաբեր՝ անկլավների խնդիրը, Սյունիքի, Տիգրանաշենի խնդիրները, պիտի դադարեցվի։ Հյուսիսից Հարավ մենք չափազանց մեծ արնաքամության գործընթացի մեջ ենք գտնվում, այս գործընթացը պետք է դադարեցվի։ Մեր պահանջը շատ հստակ է։ Եթե սահմանագծման եւ սահմանազատման խնդիրներ կան, դրանք պետք է տեղի ունենան ՀՀ օրենքների համաձայն, միեւնույն ժամանակ միջոզգային պայմանագրերի հիմունքների եւ սկզբունքների վրա»,-ասաց Սրբազանը։

Սրբազանի խոսքով՝ խաբեբայական, մոլորեցնող, միակողմանի դրսեւորումներ չեն կարող լինել․ «Ուրախ եմ, որ ոչ միայն Տավուշից են եկել այստեղ, այլեւ Հայաստանի տարբեր տեղերից։ Շատերը դեռ կմիանան»։