Մայիսի 9-ին Հաղթանակի օրվան նվիրված շքերթին հրավիրված են ՌԴ «բարեկամ երկրների» դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ։
Ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Շքերթին ներկա կլինեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի ղեկավարները»,- ասել է Ուշակովը։
Նա նշել է, որ առանձին հրավիրված են Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի նախագահները, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն կարողանա մասնակցել։ «Այդ նույն ժամանակ Ադրբեջանում անցկացվում են Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ»,- հավելել է ՌԴ նախագահի օգնականը։






Բաց մի թողեք
Թրամփը կարգադրել է Պենտագոնին՝ անհապաղ սկսել միջուկային զենքի փորձարկումներ
Ղազախստանում սպանվել է Տոկաևի նախկին խորհրդականը. Լուսանկար
Զելենսկին հաստատել է՝ Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «Flamingo» և «Ruta» հեռահար հրթիռներ. Լուսանկար